Այսօր: Երեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2021թ.
Ջրառատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՌԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.08.21 ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ:

Առաջին դասարանցիների ուսումնական տարին սկսվեց այսօր, ուստի առաջին հերթին ուզում եմ շնորհավորել նրանց՝ մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն։ Ուսումնական տարին թող լինի բոլորիդ համար առավել հագեցած և արդյունավետ:

Օրվա խորհուրդը պահպանելով կրկին հաջողություն եմ մաղթում կրթության և գիտության գործի նվիրյալներին՝ ուսումնառության ու դաստիարակության գործում, մաղթում հաջող ու արգասաբեր ուսումնական տարի։

29.07.21 ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ջրառատի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում ջրօգտագործողների  և Ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքներով զբաղվող պատասխանատուների հետ: Սեմինարի թեման`հետադարձ կապ շահառուների հետ և բողոքների բավարարում հարցերով:Ծրագրի հետ կապված բոլոր հարցերով ,բողոքներով,առաջարկություններով կարող եք դիմել  Հայաստանի տարածքային հիմնադրամի /ՀՏԶՀ/ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի /ՋՏԾԻՄ/գրասենյակ -. 010 522550 հեռախոսահամարով կամ info@wsdp.am էլ. Փոստին:Սեմինարը վարեց`Հասմիկ Ասլանյանը ,մասնակցում էր շինարար`Պողոս Արշակյանը:

20.07.21 ԳԱՂԱՓԱՐԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

  Հարգելի համայնքի բնակիչներ տեղեկացնում ենք  որ ս. թ. սեպտեմբերի 7-13-ը քաղաք Դիլիջանում նախատեսվում է անցկացնել բիզնես հմտությունների զարգացմանն ուղղված դասընթաց՝Buissup Global Forum խորագրով, որն իրականացվում է Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Ֆորումը նվիրված է բիզնես հմտությունների զարգացմանը որը կունենա հետևյալ խորագիրը <<Գաղափարից դեպի իրագործում>>:Սեմինարը վարելու են տարբեր երկրներից հրավիրված արհեստավարժ մասնագետներ: Խնդրում ենք  համայնքի շահագրգիռ ներկայացուցիչներին ցանկության դեպքում  դիմելու համար  անցնել հետևյալ հղմամբ և գրանցվել մինչև ս. թ. հուլիսի 25-ը՝shorturl.at/azOY7 ):

08.07.21 ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի համայնքի բնակիչներ Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվելիք բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ խնդրում ենք մեծ զգոնություն ցուցաբերել ճանապարհամերձ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու ուղղությամբ: Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտների ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

25.06.21 ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Այսօր համայնքապետարանում տեղի ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարարության և մոնիթորինգի վարչության Կոտայքի բաժնի կողմից իրականացվող խմբային դասընթաց
1.ՀՀ Գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագիր
2.Կարտոֆիլի մշակության առանձնահատկությունները`ջրման ժամկետների ճիշտ ընտրության
3.Պայքար սնկային հիվանդությունների դեմ:
Զեկուցող`Սոս Հակոբյան
26.05.21 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 Հարգելի համայնքի բնակիչներ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում է սպայական և շարքային կազմերի ծառայողների ընդունելություն պայմանագրային հիմունքներով:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Մասնակցային կառավարում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, գ.Ջրառատ, 1 փող. 2
(094) 382633
jrarat.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐԱՌԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner